Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրով 2026-ին աջակցություն է ստացել 561 շահառու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ըստ վիճակագրության՝ 2026 թվականի ընթացքում ծրագրից արդեն օգտվել է 561 շահառու․ նրանց տրամադրվել է շուրջ 492 միլիոն դրամի աջակցություն։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս պետական աջակցություն է ստացել 15 745 շահառու, իսկ ընդհանուր վճարված գումարը կազմել է շուրջ 11.6 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում երկու հիմնական ուղղությամբ՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, ինչպես նաև հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխայի ծննդի դեպքում։

Մարինա Գրիգորյան