Անհատական պայքարում հայ շախմատիստները նվաճել են 2 բրոնզե մեդալ
Սեպտեմբերի 10-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ․նվաճել են բրոնզե մեդալներ՝ համապատասխանաբար 7․5 և 8 միավորներով։ Ընդհանուր առմամբ թիմերը խաղացել են 11 խաղ։
Բաց մրցաշարում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 17 միավորով 2-6 հորիզոնականն են կիսել։ Լրացուցիչ ցուցանիշներով նրանք հայտնվել են 6-րդ հորիզոնականում։
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-5-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով հայտնվելով 5-րդ հորիզոնականում։
Օլիմպիադային բաց մրացաշարին մասնակցել են 188 թիմ, կանանց մրցաշարին՝ 169: Բոլոր մասնակիցները վարկանշային անվանակարգերում ստացել են մրցանակներ։
Երկու մրցաշարներում հաղթող է ճանաչվել Հնդկաստանի թիմը։