Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն կան փակ և դժվարանցանելի հատվածներ։

Բացի այդ, փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից վերև ընկած հատվածում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է նաև կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։