Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
10-ամյա Լեոն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում։
Մեր ներկայացուցիչը մեծացել է երգիչների ընտանիքում։ Ինչպես նշում է հենց ինքը՝ Լեոն, «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը իր համար մեծ երազանք է եղել։
Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը։
Լեո Մկրտչյանի երգի մասին դեռևս տեղեկատվություն չկա։ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Նախորդ տարի Հայաստանը ներկայացրեց «Yan Girls» խումբը և 180 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։