ԱշխարհՌազմական

Ավելի քան 50․000 մարդ հեռացել է Լիբանանից դեպի Սիրիա

Իսրայելի օդային հարվածների սրման ֆոնին՝ Լիբանանում բնակվող ավելի քան 50․000 բնակիչ լքել են իրենց տունը, շուրջ 200․000 բնակիչ էլ տարհանվել է, սրա մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր քարտուղարը։ շ

Իսրայելն իր գործողությունների կիզակետը Գազայից տեղափոխել է Լիբանան, որտեղ ուժեղ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության։

Օգնության գործողություններ են իրականացվում, այդ թվում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից՝ օգնելու բոլոր կարիքավորներին։