ԱշխարհՔաղաքականություն

Թեհրանը պատրաստ է պատասխան հարված հասցնել Իսրայելին

 Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ պատասխան հարվածներն ավելի ջախջախիչ կլինեն։

Իրանական «Tasnim» գործակալությունը հրապարակել է գերագույն առաջնորդի ուղերձը, որում Խամենեին ցավակցել է «Հըզբոլլահի» առաջնորդի և մյուս բարձրաստիճան հրամանատարների մահվան կապակցությամբ և նշել պատասխան հարվածի մասին։

Գերագույն առաջնորդը հնգօրյա սուգ է հայտարարել Իրանում։ Նա կոչ է արել մուսուլմաններին կանգնել Լիբանանի կողքին։

Իսրայելական որոշ լրատվամիջոցներ ևս հայտնում են Իրանի պատասխան հարվածի մասին և նշում, որ Իսրայելը թուլացրել է «Հըզբոլլահի» ռազմական հրամանատարության մոտ 90%-ը։

Նասրալլահի սպանությունից հետո Իսրայելը շարունակում է հարձակումները, իսկ «Հըզբոլլահը» կշարունակի դիմակայել Իսրայելին՝ ի պաշտպանություն Լիբանանի և Գազայի։