Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը ավելի քան 200 բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքին։ Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները՝ սա պատասխան էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի և «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան համար։
Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է պաշտպանվելու և հակահարված տալու։ Նա Իրանին զգուշացրել է, որ պատասխանը ժամանակին կլինի։
Իրանը իր հերթին նշել է, որ պատասխան հարվածի դեպքում «ջախջախիչ հարձակում կսկսի Իսրայելի դեմ»։ Հայտնի է դարձել նաև, որ Իսրայելը շատ քիչ քանակությամբ հրթիռներ է կարողացել որսալ։ Դրանց մեծամասնությունը հասել են թիրախներին։