ԱՄՆ-ն Իսրայելի հետ պատասխան է խոստանում Իրանին
Ինչպես արդեն նշել էինք, հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը ավելի քան 200 բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվին։ Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները՝ սա պատասխան էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի և «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան համար։
Իրանը նաև նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի, ապա ավելի մեծ ծավալով հարվածներ կլինեն։
Իսրայելը խոստացել է հակահարված տալ Իրանին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իրանը «մեծ սխալ» է թույլ տվել և «կվճարի»։
ԱՄՆ-ը երեքշաբթի նախազգուշացրեց, որ Իրանի համար «ծանր հետևանքներ» կլինեն Իսրայելի դեմ նրա հրթիռային հարձակումից հետո։
Թե ինչպիսին կարող է լինել Իրանին խոստացված պատասխանը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է այդ հարցը քննարկել Իսրայելի հետ։
Ճապոնիան և Ավստրալիան միացել են այն երկրների ցանկին, ովքեր դատապարտում են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Մերձավոր Արևելքում ֆրանսիական ռեսուրսները մոբիլիզացվել են «իրանական սպառնալիքին դիմակայելու համար»:
Al Jazeera-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Թեհրանում, Բեյրութուն, Բաղդադում և Գազայի փողոցներում նշում Իրանի հարվածները Իսրայելին։
Սա Իրանի երկրորդ հարվածն էր Իսրայելին ավելի վաղ ապրիլին իրականացված գործողություններից հետո՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածի: