Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդման ուղղված աշխատանքները։ Հատկապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Քաննարկվել են նաև անվտանգային հարցեր։
Այս ֆորմատով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև հանդիպումներ կայացել էին նաև այս տարվա հունիսին՝ Կիևում։