ԱշխարհՔաղաքականություն

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին չմիջամտել․ ԱՄՆ-ն պատրաստվում է պատասխանի

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այսօր առավոտից մոտ 100 հրթիռ է արձակվել Լիբանանից հյուսիսային Իսրայելի ուղղությամբ:

Վերջին հրետակոծության ժամանակ մոտ 10 հրթիռ է արձակվել Արևմտյան Գալիլեայի և Հայֆայի ծովածոցի ուղղությամբ։

«Հըզբոլլահը» պնդում է, որ հրթիռներ է արձակել Հայֆայի մերձակայքում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը չի խոսել ԱՄՆ-ի հետ նախքան հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, սակայն զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտելու մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «լիովին աջակցում է» Իսրայելին՝ Իրանի կողմից հրթիռային հարձակումից հետո՝ հավելելով, որ այսօր կքննարկի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է անում Իրանին և Հըզբոլլահին անհապաղ դադարեցնել հարձակումները Իսրայելի վրա և զգուշացնում է, որ Իրանը վտանգում է բորբոքել ողջ տարածաշրջանը։

Եմենի հութիները հայտարարել են, որ հրթիռներ են արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն ինչպես պաղեստինցիների, այնպես էլ լիբանանցիների: