Երևանը դարձել է «Պաշտպանված սրտի քաղաք»
Երևանը «Պաշտպանված սրտի քաղաք» դառնալու պայմանագիր է ստորագրել։ Նախաձեռնությունը բարելավելու է շտապ բժշկական օգնության արձագանքը և բարձրացնելու է սրտի հանկարծակի կանգից փրկվելու հավանականությունը։ Այն ներառելու է նաև կրթական ծրագրեր, որոնք ուղղված են լինելու սիրտ — թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացմանը և կամավորների համար դասընթացների հասանելիության ապահովմանը։ 4 ժամյա դասըթնացների ընթացքում համապատասխան մասնագետները կամավորներին սովորեցնելու են առաջին բուժօգություն և անհրաժեշտ սարքերից օգտվելու հմտություններ։
Երևանի փոքր կենտրոնում տեղաադրվելու են ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ և այլ տեխնոլոգիաներ։ Ծրագիրը կարող է բարձրացնել փրկվելու մակարդակը ներկայիս 5%-ից մինչև ակնկալվող 30% և ավելին:
Այս նախագիծը ոչ միայն ուժեղացնելու է մեր քաղաքի բժշկական արձագանքման ենթակառուցվածքը, այլև ամրացնում է կապը քաղաքացիների և համայնքի միջև։ Այն դիրքավորում է Երևանը որպես քաղաք՝ առողջապահական անվտանգության համաշխարհային համատեքստում՝ ցույց տալով մեր նվիրվածությունը նորարություններին և համայնքի բարեկեցությանը, — նշել է քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
Նախաձեռնությունը իրականացվել է «ՀԵՆԱՐ» և «Philips» հիմնադրամների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ։
Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դարձել է նախաձեռնության մասնակից։ Ծրագիրը իրականացվել է Բրազիլիայում (Սան Պաուլու, Արակաժու, Պատոս), Սենեգալում (Դակար), Մոնղոլիայում (Ուլանբատոր), Ռուանդայում (Կիգալի), Ավստրալիայում (Մելբուռն) և Քաթարում (Դոհա)։