ՀայաստանՍպորտ

Հայ ֆուտբոլիստները մասնակցեցին ՈւԵՖԱ-ի ամենահեղինակավոր մրցաշարի հանդիպումներին

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» և Բրատիսլավայի «Սլովանը» տնային հանդիպումներ անցկացրին, որոնց մասնակցեցին նաև երկու հայ ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր» — «Ցրվենա Զվեզդա») և Տիգրան Բարսեղյանը («Սլովան» — «Մանչեսթեր Սիթի»):

Հենրիխ Մխիթարյանն օգնեց միլանյան թիմին հաղթել սերբական ակումբին 4։0 հաշվով։ Հայ կիսապաշտպանը խաղն սկսեց մեկնարկային կազմից՝ խաղադաշտում անցկացնելով 64 րոպե։ 

Մխիթարյանը փոխանցումների 98% ճշգրտություն ցույց տվեց (50/51), 6 մենապայքարից հաղթել է 3-ում, 3 անգամ մեծ հնարավորություն է բաղ թողել, 4 անգամ կորցրել գնդակը, 1 անգամ խախտել կանոնները ևս 1 անգամ էլ խաղի կանոնները խախտել են նրա նկատմամբ։ Ըստ SofaScore-ի՝ 35-ամյա կիսապաշտպանը ստացել է 6․8 գնահատական։

Տիգրան Բարսեղյանը ևս իր թիմի մեկնարկային կազմում էր։ Նա փոխարինվեց 85-րդ րոպեին։ Խաղի ընթացքում նա կատարել է 13 փոխանցում, որից ճշգրիտ են եղել 8-ը, 4 դրիբլինգի փորձ է կատարել, բայց հաջող չեն եղել, 9 մենապայքարներից հաղթել է 3-ում, 11 անգամ կորցրել գնդակը։ Ըստ SofaScore-ի՝ 31-ամյա կիսապաշտպանը հանդիպման վատագույն ֆուտբոլիստն էր 5․7 գնահատականով։

Հաջորդ տուրում «Ինտերը» կմրցի շվեյցարական «Յանգ Բոյզի», «Սլովանը»՝ իսպանական «Ժիրոնայի» դեմ։