Պղնձի պահանջարկը կաճի աշխարհում էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հայտարարել է, որ պղնձի պահանջարկը կմեծանա էլեկտրական մեքենաների արտադրությանը զուգընթաց։
Պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է «կանաչ տնտեսության» անցնելու համար։Պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։
Մինչև 2050 թվականը ավտոպարկերի էլեկտրաֆիկացման գլոբալ նպատակին հասնելու համար պղնձի համաշխարհային արտադրությունը պետք է ավելանա 80 տոկոսով։ Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում արտադրվել է ընդամենը 34 նոր պղնձի հանքավայր։ Սա 5 անգամ պակաս է, քան այն, ինչ անհրաժեշտ է առաջիկա 25 տարում միայն էլեկտրական մեքենաների արտադրության համար»,- նշել է նա։
Էլեկտրական մեքենաների, արևային մարտկոցների, հողմային գեներատորների արտադրողներն արդեն կանխազգում են, որ արտադրելու համար բավականաչափ ռեսուրսներ պարզապես չեն լինի։
«Իզուր չէ, որ աշխարհի առաջատար ավտոմոբիլային ընկերությունները սկսեցին ներդրումներ կատարել հանքարդյունաբերության, մասնավորապես՝ պղնձի մեջ, քանի որ այն այժմ համարվում է ամենակարևոր անցումային նյութը։ Անցումը դեպի կանաչ տնտեսություն և ածխաթթուացումն ահռելի հնարավորություն է այն երկրների համար, որոնք նախկինում ավելի քիչ մրցունակ էին ածխաջրածին արտադրող երկրների հետ: Անցումային մետաղները, այդ թվում՝ պղինձը, նավթն ու գազն են այս երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասաց նա։
Նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հանրապետության խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը վճարել է 64 մլրդ դրամի հարկեր, որը 2023-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 84%-ով։2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հանրապետության խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը վճարել է 64 մլրդ դրամի հարկեր, որը 2023-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 84%-ով։