ՀայաստանՔաղաքականություն

«Գրքային քաղաքականություն»․ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման ճանապարհին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում։ Դռնփակ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Խոսվել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, քննարկվել են Հայաստան — Թուրքիա, ինչպես նաև Հայաստան — Ադրբեջան հարաբերությունները։ ՎերԷրդողանը նշել է, որ առանց նախապայմանների մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստան — Թուրքիա հարաբերություններում։

Կողմերը քննարկել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել տարածաշրջանում խաղաղության հասնելու քայլերին։

Հանդիպման վերջում Թուրքիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր հեղինակային՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Սաթենիկ Ավետիսյան