Մահացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարի մահվան մասին։
Գիվի Շահնազարը կյանքից հեռացել է 92 տարեկանում, Վրաստանում։ Նա եղել է ՀԳՄ անդամ, հայ-վրացական գրական առնչությունների երախտավոր, ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, ՀՀ Մովսես Խորենացի մեդալի, Վրաստանի «Պատվո նշան» շքանշանի, Մաչաբելիի անվան մրցանակի դափնեկիր։ Հայերենից վրացերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլ հայ գրողների ստեղծագործություններից։
Շուշան Ասրյան