ՀայաստանՍպորտ

Աննա Ամրոյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Իսպանական Լեոն քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Աննա Ամրոյանը 76 կգ քաշային պայքարում նվաճել է բրոնզե մեդալ։

Պոկում վարժությունում Աննա Ամրոյանը 4-րդն էր։ Հայ մարզուհին գլխավերևում է կարողացել պահել 100 կգ ծանրաձողը։

Հրում վարժությունում հայ ծանրուհին 128 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Երկամարտում գրանցելով 228 կգ արդյունք՝ Ամրոյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ 55 կգ քաշային պայքարում բրոնզե մեդալ է նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը։