Թուրքիայում ջրի սակավության խնդիր է առաջանում
Թուրքիայի բնության պահպանության ասոցիացիայի գիտական խորհրդատու Էրոլ Քեսիչին հայտարարել է, որ վերջին 60 տարում Թուրքիայի 240 լճերից 186-ը ցամաքել են։ Մնացած լճերը նույնպես կարող են նույն ճակատագրին արժանանալ՝ աղտոտումների և երաշտի պատճառով։ Մասնագետը նշել է, որ այդ ամենը հիմնականում առաջանում են խնդիրների ուշ բացահայտման և համապատասխան լուծումների բացակայության պատճառով։
Երկրում գրեթե լճեր չեն մնացել։ Ջրի մակարդակը զգալիորեն իջել է և շարունակում է իջնել։ Դրան գումարվում են նաև քիմիական թափոնների աճող արտահոսքը լճեր։ Դրա հետևանքով նվազում է նաև ձկների պոպուլյացիան և լճերը լցվում են գերաճած մակրո և միկրո բույսերով։
Նա առաջարկել է վերահսկել գյուղատնտեսական տարածքների ոռոգումը և լուծումներ մշակել խնդիրը ավելի չխորացնելու համար։