ՀայաստանՍպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց, կանայք ոչ-ոքի խաղացին

Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակի հասավ, կանանց ընտրանին ոչ-ոքի խաղաց։

Տղամարդկանց հավաքականը Հայկ Մարտիրոսյանի հաղթանակի շնորհիվ կարողացավ հաղթել Անգլիայի հավաքականին 2,5։1,5 հաշվով։ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը խաղաղ ելք կնքեցին։

Կանանց հավաքականը 2։2 հաշվով ոչ-ոքի գրանցեց ԱՄՆ-ի ընտրանու դեմ պայքարում։ Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը։

Տղամարդկանց հավաքականը 7 տուրից հետո ունի 12 միավոր: Առաջին 6 տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):

Կանանց հավաքականը 7 տուրից ունի 11 միավոր։ Առաջին 6 տուրերում հաղթել է Մեքսիկային (4։0), Հունգարիային (3:1), Վիետնամին (3։1), Չինաստանին (2,5։1,5), պարտվել էր Հնդկաստանին (2,5։1,5)։