
«Ազատություն ռադիոկայան»-ի ֆինանսավորումը վերականգնվել է
ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM) որոշում է կայացրել վերականգնել «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM) պահպանում է իրավունքները՝ ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե դա համարվի անհրաժեշտ և օրինական։
«Ազատություն»-ը մարտի 19-ին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց էր ներկայացրել դատարան։ Լրատվամիջոցը պահանջել էր դատարանից կանխել Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու USAGM-ի փորձերը։հիմնավորման մեջ «Ազատություն»-ը նշել էր որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել «Ազատության» «Ամերիկայի ձայն»-ի և ևս 7 գործակալությունների ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Դոնալդ Թրամփը կրճատել էր նաև USAID-ի ֆինանսավորման 83%-ը՝ դադարեցնելով ամբողջ աշխարհում գործող մի շարք ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը։ Դադարեցված ծրագրերից դեռևս վերականգնվել է միայն «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը։