
Ապօրինի գույքի բռնագանձման նոր հայց՝ Հակակոռուպցիոն դատարանում
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։ Այս անգամ թիրախում է Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը։
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
— 7 անշարժ գույք՝ տեղակայված Երևանում և Գեղարքունիքի մարզում,
— 1 անշարժ գույքի շուկայական արժեք,
— Մասնակցություն 1 իրավաբանական անձում (մասնաբաժին)
— 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
— 36 միլիոն 808 հազար դրամ՝ ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող գումարների հանրագումար, որոնք փոխանցվել են բարեխիղճ երրորդ անձանց։