ՀայաստանՔաղաքականություն

Արցախցիները հավաքվել են Ազատության հրապարակում

Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացվում է մեծ հանրահավաք՝ նվիրված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Միջոցառումն սկսվել է Տերունական աղոթքով։

Հանրահավաքի օրակարգում ընդգրկված են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանությունը։

Չնայած նախատեսվում էր հանրահավաքը սկսել ժամը 15:00-ին, այն մեկնարկել է մոտ մեկ ժամ ուշացումով։ Նախատեսվում է, որ ելույթներ կունենան տարբեր հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ և քաղաքական ներկայացուցիչներ։

Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ «Արցախի պայքարը բոլորի պայքարն ու պատասխանատվությունն է»՝ ընդգծելով, որ բռնության միջոցով իրենց հայրենիքից զրկելը չի նշանակում հրաժարվել նրանից։