Վլադիմիր Պուտին․ «Արևմուտքը Ուկրաինան վերածել է հակառուսական հենակետի»
2014 թվականից հետո Ուկրաինան վերածելով հակառուսական հենակետի՝ արևմտյան վերնախավերը համակարգված կերպով սերմանել են ատելություն և արմատական ազգայնականություն:
Սրա մասին սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի հետ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վերամիավորման օրվա կապակցությամբ տեսաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան երկար տարիներ՝ սկսած 2014 թվականից, փորձեր է արել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն այս տասնամյակի ընթացքում Արևմուտքը Ուկրաինան վերածել է հակառուսական հենակետի։
Պուտինը հավելել է, որ ռուսական բանակը պատրաստվում է նոր պատերազմի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում պատժիչ գործողություն կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ թիրախ են ոչ միայն Դոնբասը, այլև Ղրիմը և Ռուսաստանի այլ շրջանները։