ՀայաստանՔաղաքականություն

Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել են ընտրությունները

Այսօր՝ մարտի 30-ին, Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրություններ։

 Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:

Ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն ժամանակացույցի, ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 31․03․2025-ին, Գյումին՝ մինչև ժամը 14։00-ն։ Փարաքար համայնքի տեղական իքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

Բոլոր ընտրատեղամասերից ապահովվում է ուղիղ հեռարձակում։

Ընտրատեղամասերում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։

Սեդա Մարտոյան