ՀայաստանՔաղաքականություն

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի

Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Նախաձեռնությունը առաջիկայում կհայտնվի Ազգային ժողովի քառօրյա օրակարգում։ Հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյան:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարելով, որ նա իրեն խանգարում է: Պատգամավորը սպառնացել է, որ եթե լրագրողը չհեռանա, հարցազրույցը կդադարեցվի։ Քոչարյանի կողմից Ջեբեջյանին ուղղված «մաքրեք ձեր շրթունքները» արտահայտությունը լրագրողական կազմակերպությունները որակում են որպես սեռով պայմանավորված խտրականություն։