ՀայաստանՍպորտ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի նախավերջին` 10-րդ, մրցափուլում 2-2 հաշիվը գրանցեց Իսպանիայի թիմի հետ:

Աննա Սարգսյանն արագ սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարավ, այնուհետև Լիլիթ Մկրտչյանը` սևերով և Մարիամ Մկրտչյանը` սպիտակներով պարտվեցին, իսկ Էլինա Դանիելյանը սևերով հաղթանակի հասավ և մեկ միավոր կորզեց Հայաստանի հավաքականի համար:

Հայաստանի հավաքականը 15 միավոր ունի: