ՀայաստանՔաղաքականություն

Ալեքսանդր Լապշինը ազատ է արձակվել

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ալեքսանդր Լապշինը ազատ է արձակվել։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ Ալեքսանդր Լապշինին ձերբակալել է ոչ թե Ադրբեջանի այլ Բելառուսի պահանջով։ Այս մասին նշել է, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։

Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և նշել, որ Լապշինը ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

Իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակումներ է արել նաև Լապշինը։ Սկզբում նա նշել է, որ ձերբակալվել է Ադրբեջանի պահանջով, սակայն հետո արդեն հաստատել է Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու փաստը։

Լապշինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դատախազությանը, իրեն չձերբակալելու և Բելառուսին չհանձնելու համար։

Սաթենիկ Ավետիսյան