ՀայաստանՔաղաքականություն

Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

Ադրբեջանի կողմից հետախուզման հայտի պատճառով Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան:

Բլոգերի անունը արդեն 2011 թվականին Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանական իշխանությունների հետ խնդիրն ավելի սրվեց, երբ 2015 թվականին Լապշինին հաջողվեց ուկրաինական անձնագրով Վրաստանից Ադրբեջան այցելել։ Այդ ժամանակ նա չէր ձերբակալվել, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր»:

2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն ամիսներ անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Լապշինը ազատվելուց հետո իր բլոգում գրառում է կատարել «Հայեր, դիմացեք, ադրբեջանցիները ցանկանում են ձեզ մահացած տեսնել» թեմայով։