ՀայաստանՍպորտ

Տղամարդկանց շախմատի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ուկրաինացիների հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) է խաղացել ուկրաինացիների հետ։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ։ Շանթ Սարգսյանը միավորը կիսել է Ռուսլան Պոնոմարյովի հետ։

Գաբրիել Սարգսյանը պարտվել է Անտոն Կորոբովին։ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Վլադիմիր Օնիշչուկին:

Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր: