ԿրթությունՀայաստան

«Կքած ենք կամավոր ատեստավորման, օնլայն դասընթացների, էլեկտրոնային մատյանների առաջ»․ Ուսուցիչները մտահոգված են

Նոր ուսումնական տարին մեկնարկեց՝ իր հետ բերելով շատ ուսուցիչների մտահոգությունները։ Հայաստանում կրթական բոլոր մակարդակներում ընթացող մեծածավալ բարեփոխումները, որոնք, չնայած միտված են համակարգի բարելավմանը, առաջացրել են շատ ուսուցիչների ծանրաբեռնվածության և ուսուցչին ներկայացվող պահանջները կատարելու մտահոգության: 

Սոցցանցերում ուսուցիչները կիսվում են հրապարակումներով, ըստ որոնց՝ կրթական բարեփոխումների համատեքստում ուսուցչին ներկայացվող պահանջների կատարման արդյունքում առաջանում են դասապրոցեսի անցկացման դժվարություններ։

Դասապրոցեսի դինամիկայի վրա կրթական նոր չափորոշչի ազդեցության մասին խոսել ենք թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում դասավանդող որոշ ուսուցիչների հետ։

Նորագույն տեխնոլոգիաներով աշխատանքի բարդությունը տարբեր տարիքի ուսուցիչների համար  տարբեր է։ Ըստ նույն դպրոցի «Հայոց լեզու, «Գրականություն», «Մայրենի» առարկաներ դասավանդող ուսուցչուհի Մարի Խաչատրյանի՝ նոր չափորոշիչները մեծ հաշվով բարդ չեն, ուսուցիչը այդ ամենի պահանջը հասկանում և ընկալում է։ Սակայն «օնլայն սեմինարներն ու վեբինարները մեծապես հասկանալի չեն լինում, երբ նմուշօրինակն ավելի պրակտիկորեն չի ներկայացվում»։  

Ուսուցչի պնդմամբ՝ այստեղ նաև տեխնիկական դժվարություններ են առաջանում․ ոչ բոլորն են ապահովված համապատասխան սարքերով և ոչ բոլորն են հմուտ տիրապետում համակարգչին, իսկ դպրոցում համակարգիչների քանակի խնդիրը թույլ չի տալիս սահմանված ժամկետում լրացնել էլեկտրոնային մատյանը։ 

Նշենք, որ էլեկտրոնային մատյանը չունի հեռախոսային հավելված։

Տեխնիկական դժվարություն առաջանում է նաև դասագրքերի ձեռքբերման գործում․ դասագրքերը տրամադրվում են ըստ աշակերտների թվաքանակի և ուսուցիչը հնարավորություն չի ունենում «առերեսվել» դրանց հետ։ 

Մայրաքաղաքի դպրոցում 14 դասարանի «Կենսաբանություն» առարկա դասավանդող ուսուցչի պնդմամբ՝ մայրաքաղաքում տեխնիկական վերոնշյալ խնդիրը չկա (թերևս 1 դպրոցի օրինակով)։ Ուսուցիչն անդրադարձավ բարեփոխումների շրջանակում գնահատման համակարգի փոխոխությանը․

Խոսել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Անդրադառնալով որոշ պահանջների՝ փորձագետը դրանք տարօրինակ և անիմաստ է համարում։ 

Փորձագետը ևս անդրադարձավ տեխնիկական հագեցվածությանը և էլեկտրոնային մատյանների հարուցած անհարմարություններին։ 

Ֆինանսավորման վերաբերյալ ուսուցիչները նույն կարծիքին են՝ պահանջների ավելացման հետ զուգահեռ պետք է ավելանա ուսուցչի վարձատրության չափը։ Իսկ կամավոր ատեստավորումը՝ առանձին թեմա է։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ նոր կրթական չափորոշչի նպատակը դպրոցներում կրթության որակի բարձրացումն է, որով ներդրվել է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր համակարգ, վերանայվել է դպրոցների կառավարման մեխանիզմը՝ ուսուցման բովանդակային կառավարումն առանձնացնելով վարչատնտեսական մասի կառավարումից: 

Բացի այդ, նոր չափորոշիչը ոչ բոլոր դասարանների համար է սկսել գործել։ Օրինակ՝ 10-րդ դասարանում պակաս դասագրքերի պատճառով չափորոշիչը կներդրվի հաջորդ ուսումնական տարում։ Նոր չափորոշիչով դասագրքեր կան միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, այն էլ՝ ոչ բոլոր դասագրքերը։ Տվյալ դասարաններում, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումն իրականացվում է նախկին դասագրքերով։

Շուշան Ասրյան