ՍփյուռքՔաղաքականություն

Երկու հայ Ֆրանսիայի նոր կառավարության կազմում

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երկու հայ նախարարներ կան՝ Աստրիդ Փանոսյանը և Գիյոմ Գասպարյանը։

Ինչպես հայտնում է Le Figaro-ն՝ նշելով Ֆրանսիայի նոր կառավարության նախարարներին, Աստրիդ Փանոսյանը զբաղեցնելու է աշխատանքի նախարարի պաշտոնը, իսկ Գիյոմ Գասպարյանը՝ պետական ծառայության նախարարի պաշտոնը։

Աստրիդ Փանոսյանի հայրը հայ է, մայրը՝ նորվեգացի։ Նա Նա ավարտել է Փարիզի բարձրագույն կոմերցիոն հետազոտությունների դպրոցը (HEC), Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Sciences Po) և Բոստոնում Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցը։

53-ամյա կին նախարարը 2014–2015 թվականներին նա եղել է Էմանուել Մակրոնի խորհրդականը Էկոնոմիկայի, ֆինանսների և թվային տեխնոլոգիաների նախարարությունում՝ պատասխանատու տնտեսական գրավչության և միջազգային ներդրումների համար։

2015-2022 թվականներին նա եղել է ֆրանսիական խոշոր առևտրային անշարժ գույքի կառավարիչ:

2022 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է Փարիզի 4-րդ ընտրատարածքից։

Գիյոմ Գասպարյանի հայրն ու մայրը հայ են։ Գասպարյանն ավարտել է ESSEC բիզնես դպրոցը 2010 թվականին: Այնուհետև նա աշխատել է որպես խորհրդատու փարիզյան ռազմավարության խորհրդատվական ընկերությունում։ 

Գասբարյանն ընտրվել է Էյր-է-Լուարի 1-ին ընտրատարածքի պատգամավոր 2017 թվականին։ 

Խորհրդարանում Գասպարյանը 2017 թվականից աշխատել է որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ. նա հանձնաժողովի նախագահը դարձավ 2022 թվականի օրենսդրական ընտրություններից հետո։ Նա եղել է նաև Հայաստանի և Հարավային Աֆրիկայի հետ բարեկամության խորհրդարանական խմբերում։