Պուտինը հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ
ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռուսաստանի նախագահը սկսել է տնտեսական բնույթի հարցերից։
Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ եռանդով և հաջող։ Անցած տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 մլրդ դոլարը։ Եթե այս տեմպերով շարժվենք, դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի։ Սա ռեկորդային ցուցանիշ է։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել նախորդ ամիսների քաղաքական երկխոսություններին, մասնավորապես՝ Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Այսօր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, փոխհարաբերությունները խորացնելու համար տնտեսական, մշակութա-հումանիտար, իրավապահ և ռազմական ոլորտներում։
Շուշան Ասրյան
