
Աննա Հակոբյանը կրկին ընթրիք է կազմակերպում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրավիրում է հաջողակ և կայացած բոլոր ընտանիքներին մասնակցելու բարեգործական վճարովի ընթրիքի՝ «Ստեղծենք միասին» նախագծի շրջանակում։ Մայիսի 28-ին, ժամը 18:00-ին «Հայրիկ» ռեստորանում անցկացվող միջոցառումը նպատակ ունի աջակցել «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նորաստեղծ ընտանիքներին՝ զարգացնելու իրենց բիզնեսները։
Ընթրիքի տոմսերի արժեքը 1 անձի համար հասնում է 1մլն, երկու անձի համար՝ 1.5 մլն , երեք անձի համար՝ 2.5 մլն և չորս անձի համար՝ 3.5 մլն դրամի։ Վարչապետի տիկնոջ խոսքով՝ տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին։
Հիշեցնենք, որ սա ծրագրի արդեն երրորդ փուլն է։ 2024 թվականին նման ընթրիք էր կազմակերպվել հաջողակ կին գործարարների, այնուհետև՝ տղամարդ գործարարների հետ։