
Հայաստանը 49 միլիոն դրամի չափով օգնություն կուղարկի Սիրիային
Հայաստանի կառավարությունը 49 միլիոն դրամ կհատկացնի Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Որոշումը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։
Գումարը կտրամադրվի Հայաստանի ներքին գործերի նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից։ Միջոցները կօգտագործվեն մթերք և դեղորայք ձեռք բերելու համար՝ բնակչության սոցիալ-տնտեսական հիմնական կարիքները բավարարելու նպատակով։
Հիշեցնենք՝ մարտի 21-ին Հայաստանի կառավարությունը մարդասիրական առաջին օգնությունն արդեն ուղարկել էր Սիրիա։ Այդ ժամանակ Մարգարայի անցակետը 10 օրով բացվել էր՝ հումանիտար բեռներ փոխանցելու նպատակով։ Չորս բեռնատար հատել էր հայ-թուրքական սահմանը՝ օգնությունն ուղղելով Սիրիա։