ՀայաստանՔաղաքականություն

ԵՄ դիտորդական առաքելությունը հանել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառման մեջ ցեղասպանություն եզրույթը

Եվրամիության դիտորդական առաքելությունը փոխել է ապրիլի 24-ին X հարթակում հրապարակած գրառման բովանդակությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Առաջին տարբերակում առաքելությունն օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը՝ անդրադառնալով 1915-23 թվականների ընթացքում Օսմանյան Թուրքիայում սպանված հայերին։ Սակայն գրառման թարմացված տարբերակում այդ ձևակերպումը բացակայում է։ Այժմ նշվում է միայն, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել այդ տարիների հայ զոհերի հիշատակին։