ՀայաստանՔաղաքականություն

Վեդիի նախկին համայնքապետից պետությունը կբռնագանձի 10 անշարժ գույք և 40 միլիոն դրամից ավելի գումար

Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին համայնքապետ Վարուժան Բարսեղյանը կրկին ուշադրության կենտրոնում է։ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է դիմել՝ պահանջելով նրանից և նրա մերձավոր շրջապատից բռնագանձել 10 անշարժ գույք Վեդիում, ավելի քան 40 միլիոն դրամ, ինչպես նաև բաժնեմասեր երեք ընկերություններում։

Ըստ դատախազության՝ այդ գույքն ու միջոցները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։

Գործը արդեն վարույթում է, դատական գործընթացը սկսվել է։

Վարուժան Հակոբի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999-2021 թվականների ընթացքում, զբաղեցնելով Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը դիտավորաթյամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից: Նա անօրինական աճուրդներ է կազմակերպել մի շարք տարածքների համար և դրանք օտարել իր մերձավոր ազգականներին։