Վայոց ձորի համայնքապետերից մեկը մեղադրվում է ապօրինի գործունեության մեջ
Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
— Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում գտնվող 4 անշարժ գույք.
— 2 տրանսպորտային միջոց.
— 4 տարբեր ընկերություններիում բաժնեմաս
— 83 միլիոն 800 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
— 9 միլիոն 576 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Amnews-ի տվյալներով՝ 2007 թվականին Սարավանի գյուղապետ Բաբայանը, օգտվելով իր լիազորություններից, կազմակերպել է ձևական աճուրդ, որի արդյունքում համայնքի երկու հողատարածքներ ապօրինի վաճառվել են իրեն և իր կնոջը։ Հետագայում այդ հողատարածքներից մեկը հանձնել են վարձակալության «Լիդիան Արմենիա» ընկերությանը։
Արդեն 2018 թվականին Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի դարձած Սիմոն Բաբայանը առանց համապատասխան հրապարակային ծանուցման ձևական աճուրդ է կազմակերպել, որի արդյունքում համայնքի մեկ այլ հողատարածք է փոխանցվել Բարձրունիի վարչական ղեկավար Արսեն Ալեքսանյանին։
