Հայաստանը վերացնում է վիզաների պահանջը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար
Կառավարությունը մայիսի 22-ի նիստում հաստատել է Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզաների պահանջը վերացնելու նախագիծը։ Սա վերաբերում է նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի կամ նշված երկրներում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այս քայլը նպատակաուղղված է տնտեսական զարգացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը և ներդրումների գրավչության բարձրացմանը։
Այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով: Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունը մեր երկիր, և՛ մեր քաղաքացիների հետ շփումը, նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը,– ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Էկոնոմիկայի նախարար նախարար Գևորգ Պապոյանը ընդգծել է, որ որոշումը կհանգեցնի զբոսաշրջիկների թվի աճի և կհեշտացնի գործարար համագործակցությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի ուղիղ չվերթների ընդլայնմանը։
