ՀայաստանՔաղաքականություն

Գորիսում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ

Հունիսի 2-ին Գորիսում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը կլինի Կարմեն Ափունցը, ով նաև Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մայիսի 26-ին Երևանում հայտարարեց, որ Ֆրանսիան նախատեսում է Գորիսում բացել հյուպատոսական գործակալություն: Նա նշել էր, որ Գորիսը ընտրվել է՝ հաշվի առնելով քաղաքի ավանդական կապերը ֆրանկոֆոն աշխարհի հետ:

Հունիսի 2-3-ը Գորիսում տեղի կունենա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ ինքը նույնպես կմասնակցի հյուպատոսարանի բացմանը: Նրա խոսքով՝ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ բացելու մասին խոսակցությունները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակումից հետո։