Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը ազատ է արձակվել
Հունիսի 9-ի երեկոյան ձերբակալված Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, Կոտայքի մարզի «Avenue Arzni» հյուրատանը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին արձանագրվել։ Միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 22-ամյա Կոլյա Միսեևը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Ֆելիքս Միրզոևը։ Վիճաբանությանը հաջորդել էին ավտոմեքենաների վնասումներ․ դեպքի վայրից տեղափոխվել էին «Mazda 6» և «Toyota» մակնիշի մեքենաներ՝ հարվածների հետքերով ու կոտրված հայելիներով։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։
Նախաքննությունն շարունակվում է։
