ՀայաստանՔաղաքականություն

Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել է պատասխանատվությունից

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով Սիսիան համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Սակայն, քրեական գործի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Արթուր Սարգսյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։

Ըստ դատական ակտի՝ Սարգսյանը մի խումբ անձանց հետ կատարել է պաշտոնեական հանցագործություններ՝ Սիսիանի համայնքապետարանի միջոցներով իրականացված գնումների ընթացքում համայնքին պատճառելով շուրջ միլիոն դրամի գույքային վնաս։ Նրա հետ միասին մեղավոր են ճանաչվել նաև այդ գործում ներքաշված 6 անձինք, այդ թվում՝ պաշտոնատարներ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016 թվականի դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: