ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը կմեկնի Թուրքիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Մամուլում տարածված լուրերը լրագրողների հետ զրույցում հաստատեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այցն անվանելով պատմական։

Թեև այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում, այնուամենայնիվ Սիմոնյանը ակնարկել է, որ այն կարող է ներառել ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ՝ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։

Պատասխանելով ընդդիմադիրների մտահոգություններին, թե Թուրքիան կարող է առաջ քաշել անընդունելի նախապայմաններ, Ալեն Սիմոնյանն նշել է, որ «դրանք անհեթեթ խոսակցություններ են, մեր ընդդիմությունը էլ հեռու է լուրջ քաղաքականությունից»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը 2023 թվականին արդեն մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը։ Իսկ հունիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին շարունակել երկխոսությունը։