
Փաշինյանը մտադիր է ՀԷՑ-ը պետականացնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների՝ Սամվել Կարապետյանի գործով դատարանի առջև կազմակերպված ցույցերին։ Նա հայտարարել է, որ աշխատողներին ստիպողաբար ակցիային տանող անձինք բերման կենթարկվեն։
Շատ արագ ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբան ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Դա հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները կզբաղվեն դրանով, – հայտարարեց նա։
Վարչապետը նաև ընդգծեց, որ «ոչ մեկին ներում չի լինելու»։
Փաշինյանը հիշեցրեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը՝ ընդգծելով, որ այդ աշխատակիցները հետագայում եկել էին կառավարություն՝ «աղերսագրերով և մեղայագրերով»։
Այն աշխատողները, որոնք կհրաժարվեն ստիպողաբար ցույցի գնալուց և այդ մասին կհաղորդեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, նրանք ՀԷՑ–ի պետականացումից հետո չեն ազատվի աշխատանքից, չեն դատվի ու կխրախուսվեն։
Հիշեցնենք, որ այժմ Ընդհանուր իրավաասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին քննվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը; Վերջինիս աջակցություն են հայտնել ինչպես հոգևորականները, այնպես էլ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։