ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը վստահ է՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը իրականություն կդառնա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը վաղ թե ուշ կյանքի է կոչվելու։

Վարչապետը նաև նշել է, որ երբ ծրագիրը գործարկվի, Ադրբեջանը հնարավոր է փորձի այն ներկայացնել որպես «Զանգեզուրի միջանցքի» իրականացում։

Պատասխանելով այն մտահոգությանը, թե արդյոք Թուրքիայի նպատակը «Մեծ Թուրանի» ծրագիրը չէ և «Զանգեզուրի միջանցքի» բացումը դրա մաս է, Փաշինյանը նշել է․

Վարչապետը խոսել է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի մասին՝ ասելով, որ երկիրը գտնվում է միջազգային հաղորդակցության մայրուղու վրա, բայց «անընդհատ վրաերթի է ենթարկվում»։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է դառնա ակտիվ դերակատար այդ հաղորդակցության մեջ, այլ ոչ թե պարզապես տարածք։

Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այցի մանրամասները նախատեսվում է հրապարակել կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ։