ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը ցանկանում է դառնալ աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկի անդամ․ Ադրբեջանին 2018 թվականից անդամ չեն հռչակում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Կազմակերպությունն ունի 10 անդամ։ Հայաստանը համարվում է կազմակերպության դիտորդ։ Գործընկերների թվում են նաև հարևան Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը համագործակցության անդամ է։

Հարևան պետություններից Ադրբեջանը դեռևս 2018 թվականի ապրիլին ցանկություն էր հայտնել դառնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Սրա մասին նշել էր Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Նույն տարվա օգոստոս ամսին առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան վերահաստատել էր, որ Ադրբեջանը ՇՀԿ-ին դիմում է ներկայացրել դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Մինչ այժմ Ադրբեջանը գործընկերոջ կարգավիճակ ունի։

Աշխարհագրական շրջանակի և բնակչության առումով այն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային կազմակերպությունն է, որն ընդգրկում է Եվրասիայի տարածքի մոտավորապես 60%-ը, աշխարհի բնակչության 40%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանը նախորդ տարի հռչակագիր էր ստորագրել Չինաստանի հետ։ Փաստաթղթում նշվել էր, որ «կողմերը դեմ են մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ցանկացած պետության ներքին գործերին միջամտությանը, աջակցում են մարդու իրավունքների պաշտպանությանը՝ անվտանգության ապահովման, զարգացման, համագործակցության եւ երկխոսության միջոցով մարդու իրավունքների խթանման միջոցով եւ համատեղ կնպաստեն մարդու իրավունքների ոլորտում ավելի հավասար, արդար, վեհ եւ հանդուրժող գլոբալ մեխանիզմների մշակմանը»։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ճան Մինի 2024 թվականին հայտարարել էր, որ Չինաստանը հույս ունի՝ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակներում համագործակցությանը։ 

Հայաստանը ՇՀԿ գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին հուշագիրը ստորագրել է 2016 թվականի ապրիլի 16-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող կենտրոնակայանում: