
Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը կալանավորվել է երկու ամսով և կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում է «Ազգային ճակատ» շարժումը։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել «Սրբազան պայքար» անվանումով շարժման շրջանակում՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով։ Քննչական կոմիտեի ներկայացմամբ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-308-րդ (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) հոդվածներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչի միջնորդությամբ Վահագն Չախալյանը ձերբակալվել էր։