ՀայաստանՔաղաքականություն

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ Պատճառն այն է, որ, ըստ Քննչական կոմիտեի, նա հուլիսի 1-ին զանգվածային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում կոչ է արել իշխանությունը զավթել։

Քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստեր, որոնք հաստատում են, որ Հակոբյանը հրապարակայնորեն հնչեցրել է նման բովանդակության հայտարարություններ։ Դատախազությունը հուլիսի 18-ին որոշել է նրա նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որն անդրադառնում է իշխանության բռնի զավթման հրապարակային կոչերին։

Նույն օրը Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Այսինքն՝ իրավապահները նրա համար կալանավորման միջնորդություն են պատրաստել և ուղարկել դատարան։

Այս պահին, փաստորեն, դատարանը պիտի որոշի՝ Ռուբեն Հակոբյանը մնա կալանքի տակ, թե ազատ արձակվի։