ԱրցախՀայաստանՔաղաքականություն

Փաշինյան․ «Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն չի լինի»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ընդգծեց, որ Արցախի հարցի շուտափույթ ու ճիշտ լուծում չկա՝ հավելելով, որ խաղաղություն հնարավոր չէ առանց դրա կարգավորման։

Նա նաև նշել է, որ արցախահայերի զանգվածային վերադարձը իրատեսական չէ, և ցանկացած միտում՝ նախկին փախստականներին Արցախ վերադարձնելու, կարող է վտանգավոր լինել՝ լարվածություն առաջացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Փաշինյանի խոսքով՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ապագան պետք է լինի Հայաստանում՝ որպես լիիրավ քաղաքացիներ, ապրելու, աշխատելու և ստեղծագործելու հնարավորություններով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։ Դրա շրջանակում նախատեսվում է Սյունիքի մարզով «Թրամփի ուղի» (TRIPP) ստեղծել՝ Ադրբեջանին Նախիջևան առևտրային հասանելիություն ապահովելու համար։ Այս ճանապարհը ԱՄՆ-ն վարձակալում է 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։