Միքայել Աջապահյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Վերաքննիչ դատարանը այսօր հրապարակել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության որոշումը։

Դատարանի որոշմամբ՝ հաշվի են առնվել նրա առողջական վիճակը, առաջիկա երկրորդ վիրահատությունը, ինչպես նաև վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված հնարավոր ռիսկերը։

Հիշեցնենք նաև, որ Աջապահյանի պաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով։

Մարինա Գրիգորյան