ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը չի կարող հրաժարվել Արծվաշենից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել էքսկլավ-անկլավների հարցից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։

Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղության ճանապարհով շարժվել Ադրբեջանի հետ և «այդ նավը հասցնելու ենք իր հանգրվանին, և նավամատույցները դարձնելու ենք ավելի հուսալի ու կայուն»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը 2024 թվականի մարտին հայտարարել էր՝ սահմանագծման գործընթացում պետք է լուծվի «չորս էքսկլավ գյուղերի ազատագրման հարցը»։ Խոսքը հայկական Վերին Ոսկեպար ու Տիգրանաշեն, Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին է։ Բաքուն պահանջում է նաև չորս ոչ էքսկլավային գյուղեր՝ Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի։

Վերջերս էլ լրագրողների հետ հարցազրույցում Փաշինյանն էր հայտարարել, որ «ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ կան Հայաստանի ինքնիշխան տարածքներ, այնպես էլ կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ»։