Հակոբ Արշակյանը չի մասնակցել ՔՊ համաժողովին՝ անդամավճարի պարտքի պատճառով
Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հակոբ Արշակյանը չի մասնակցել կուսակցության 7-րդ համաժողովին։ Պատճառը անդամավճարի պարտքն է։
Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
Չգիտեմ՝ որքան չի վճարել, բայց կանոնն այնպիսին է, որ համաժողովի հաստատման պահին պարտք չպետք է լինի։ Գիտեմ, որ մի քանի տասնյակ կուսակցականներ վճարել էին օգոստոսի 29-ին, բայց գումարը չէր հասցրել փոխանցվել մինչև սեպտեմբերի 1-ը։ Ինչքան գիտեմ, Արշակյանի պարագայում նույնպես այդպես է եղել, – նշել է Պապոյանը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Արշակյանի պարտքը կազմում է շուրջ 30 հազար դրամ։
